Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԵՎ ՎԹԱՐԱՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՆՀԱՏՈՒՅՑ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

12 մայիսի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 ապրիլի 2004 թվականի N 638-Ա

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԵՎ ՎԹԱՐԱՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևանի քաղաքապետարանի «Մեխանիզատոր» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 226276 դրամ հաշվեկշռային (մնացորդային) արժեք ունեցող գույքը (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի, և այն հանձնել «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` անհրաժեշտության դեպքում համապատասխան չափով նվազեցնելով «Մեխանիզատոր» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը վճարվում է «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով:

3.(3-րդ կետը չեղյալ է ճանաչվել 30.12.07 N 1537-Ա)

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2004 թ. մայիսի 4

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2004 թվականի

ապրիլի 29-ի N 638-Ա որոշման

Ց Ա Ն Կ

«ՄԵԽԱՆԻԶԱՏՈՐ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

NN ը/կ Մեխանիզմների անվանումը Գույքի համարը Թողարկ ման տարեթիվը Հաշվեկշռային արժեքը

(դրամ) Մաշվածությունը Հաշվեկշռային մնացորդը

(դրամ)

1. Ավտոկռունկ «ԿՍ-3577» 602-ՍՈՒ-63 1986 թ. 826341 826341 -

2. Ավտոկռունկ «ՍՄԿ-101» 58-40 1990 թ. 749332 622422 126910

3. Էքսկավատոր «ԷՕ-4124» 406 1989 թ. 1356791 1356791 -

4. Մղան (բուլդոզեր) «ԴԶ-130» 396 1987 թ. 681712 681712 -

5. ՈՒղեհարթիչ (գրեյդեր) «ԴԶ-143» 397 1991 թ. 516451 417085 99366

6. Ճնշակ (կոմպրեսոր) «ՊՐ-10-8 Մ-2» 380 1997 թ. 133518 133518 -

Ընդամենը - 4264145 4037869 226276

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։