Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1997-08-21-ից մինչև 2003-08-01։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործել է մինչև 2003-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 1.

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 27 հոդվածի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Դատարանը տուգանքը նշանակում է սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում հանցագործության կատարման պահին Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հազարապատիկի սահմաններում»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 155.1 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 155.1. Ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելը կամ ապօրինի բանկային գործունեությամբ զբաղվելը

Ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելը, այսինքն առանց պետական գրանցման ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը կամ առանց լիցենզիայի պետական լիցենզավորման ենթակա տնտեսական գործունեությամբ զբաղվելը կամ առանց համապատասխան լիցենզիայի արտարժույթի փոխանակման գործունեությամբ զբաղվելը կամ պետական մենաշնորհ հանդիսացող ձեռնարկատիրական գործունեությամբ ապօրինի զբաղվելը, որը կատարվել է նույնպիսի խախտումների համար վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում և հանգեցրել է (կարող էր հանգեցնել) սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափը գերազանցող եկամուտ (շահույթ) ստանալուն`

պատժվում է ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով` ապօրինի ձեռնարկատիրությունից ստացված եկամտի (շահույթի) չափով գույքի բռնագրավմամբ:

Ապօրինի ձեռնարկատիրությունը, որը կատարվել է ապօրինի ձեռնարկատիրության համար նախկինում դատապարտված անձի կողմից կամ հանգեցրել է (կարող էր հանգեցնել) սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը գերազանցող եկամուտ (շահույթ) ստանալուն`

պատժվում է ազատազրկմամբ մեկից մինչև երեք տարի ժամանակով կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով` ապօրինի ձեռնարկատիրությունից ստացված եկամտի (շահույթի) չափով գույքի բռնագրավմամբ:

Ապօրինի բանկային գործունեությամբ զբաղվելը, այսինքն առանց համապատասխան լիցենզիայի բանկային գործունեությամբ զբաղվելը`

պատժվում է ազատազրկմամբ մեկից մինչև երեք տարի ժամանակով կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով` ապօրինի բանկային գործունեությունից ստացված եկամտի (շահույթի) չափով գույքի բռնագրավմամբ»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։