Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6.

Օրենսգրքի 169.1 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 169.1. Հաշվապահական հաշվառում չվարելը կամ հաշվառումը (գրանցումը) խախտումով վարելը կամ հայտարարագիրը, հաշվարկը, հաշվետվությունը սահմանված ժամկետում չներկայացնելը

Հաշվապահական հաշվառում չվարելը կամ նախատեսված դեպքերում այլ հաշվառում չվարելը կամ ձեռնարկատիրական գործունեության առարկաները չգրանցելը կամ հաշվառումը (գրանցումը) այնպիսի խախտումով վարելը կամ հայտարարագրի կամ հաշվարկի կամ հաշվապահական հաշվետվության կամ հարկման կամ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարման հիմք հանդիսացող այլ փաստաթղթի մեջ այնպիսի կեղծ տվյալներ մտցնելը, որոնք կարող են առաջացնել (առաջացրել են) հարկի կամ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարման նվազեցում`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից մինչև քսանհինգապատիկի չափով:

Հայտարարագիրը կամ հաշվարկը կամ հաշվապահական հաշվետվությունը կամ օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթուղթ հարկային տեսչության կամ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի մարմիններ սահմանված ժամկետում չներկայացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։