Հոդված 8
Հոդված 8.
Օրենսգրքի 170.2 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 170.2. Իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության, անհատ ձեռներեցի գրանցման կամ լիցենզավորման մասին տվյալները հարկային տեսչության կամ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի կամ սոցիալական ապահովագրության հիմնադրամի մարմիններ սահմանված ժամկետում չհայտնելը
Պետական լիազորված մարմնի պաշտոնատար անձի կողմից իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության, անհատ ձեռներեցի գրանցման կամ լիցենզավորման կամ դրանց հետ կապված համապատասխան փոփոխությունների մասին տվյալները հարկային տեսչության կամ կենսաթոշակային ու զբաղվածության հիմնադրամի կամ սոցիալական ապահովագրության հիմնադրամի մարմիններ սահմանված ժամկետում չհայտնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև տասնհինգապատիկի չափով»: