Հոդված 12
Հոդված 12.
Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 182.1 հոդվածով.
«Հոդված 182.1. Հարկային տեսչության կամ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի մարմինների աշխատանքին խոչընդոտելը
Հարկային տեսչության կամ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի մարմինների պաշտոնատար անձի` իր պարտականությունները կատարելու ընթացքում օրինական պահանջները չկատարելը կամ կապարակնքված կամ այլ կերպ կնքված տարածքների կամ գույքի պահպանությունը չապահովելը կամ հարկային տեսչության կամ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի մարմինների աշխատանքին այլ կերպ խոչընդոտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից մինչև երեսնապատիկի չափով»: