Հոդված 15
Հոդված 15.
Օրենսգրքի 244.2 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 244.2. Հարկային տեսչության մարմինները
Հարկային տեսչության մարմինները քննում են սույն օրենսգրքի 169 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, ինչպես նաև սույն օրենսգրքի 48.1, 169.1, 170.2, 170.3, 170.4, 170.6 և 182.1 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` հարկային իրավախախտումների մասով:
Հարկային տեսչության մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության վարչությունների պետերը և Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության տեղական մարմինների պետերը»: