Հոդված 5. ՀԱՄԱԼԻՐ և ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ և ԴՐԱՆՑ ՄՇԱԿՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 5. ՀԱՄԱԼԻՐ և ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ և ԴՐԱՆՑ ՄՇԱԿՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
1. Համալիր և Տարեկան ծրագրերը ներառում են`
ա) հիմնական խնդիրները.
բ) նախատեսված վերականգնողական աշխատանքների ծավալները և իրականացման ժամանակացույցը` ըստ մարզերի և բնակավայրերի.
գ) Աղետի գոտու բնակավայրերի կառուցապատման հատակագծային փաստաթղթերի համալրում և ճշգրտում` թաղամասերի համալիր սպասարկման ենթակառուցվածքների և բարեկարգման միջոցառումների ներառմամբ.
դ) վերականգնողական աշխատանքների ծավալները` ըստ վերականգնման ենթակա օբյեկտների նշանակության.
ե) վերականգնողական աշխատանքների ֆինանսավորման սկզբունքները.
զ) վերականգնողական աշխատանքների ֆինանսավորման ծավալները` ըստ դրանց ստացման աղբյուրների.
է) ծրագրերի կատարման սկզբունքները և նախատեսված աշխատանքների իրականացման առաջնայնությունները.
ը) այլ պայմաններ, որոնք անհրաժեշտ են ծրագրերի համակողմանի ներկայացման համար:
2. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանվածից բացի, Համալիր ծրագիրը ներառում է նաև`
ա) տեղեկանք` Աղետի գոտում 1989 թվականից իրականացված վերականգնողական աշխատանքների, երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած և բնակարանային հերթում գտնվող ընտանիքների քանակի, ինչպես նաև կրթության, առողջապահության, մշակութային, կոմունալ տնտեսության, արդյունաբերական և այլ ոլորտներում առկա վիճակի վերաբերյալ.
բ) վերականգնողական աշխատանքները համակարգող լիազորված պետական մարմնի գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները.
գ) վերականգնողական աշխատանքների իրականացման նպատակով կապալառու կազմակերպությունների ընտրության կարգը.
դ) բնակչությանը և տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվող արտոնությունները.
ե) վերականգնողական աշխատանքների ֆինանսավորման վճարահաշվարկային սպասարկման կարգը.
զ) վերականգնողական աշխատանքների և դրանց ֆինանսավորման գործընթացի վերահսկողության կարգը:
3. Տարեկան ծրագիրը ներառում է վերականգնողական աշխատանքների ընթացքի և սպասվելիք կատարողականի վերլուծությունը:
4. Համալիր և Տարեկան ծրագրերը մշակվում են այդ ծրագրերի համապատասխանության ապահովման, անկախ բյուջետային տարվա ընթացքում պետական բյուջեի եկամուտների հավաքագրման մակարդակից` ծրագրերով սահմանված վերականգնողական աշխատանքների պարտադիր ֆինանսավորման, վերականգնողական աշխատանքների և դրանց ֆինանսական ապահովման հաշվեկշռվածության, Համալիր և Տարեկան ծրագրերի համադրելիության և հաշվետվության սկզբունքների պահպանմամբ: