Հոդված 7. ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ և ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 7. ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ և ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ
(Վերնագիրը փոփ. 20.11.02 ՀՕ-468-Ն)
(1-ին կետն ուժը կորցրել է 20.11.02 ՀՕ-468-Ն)
2. Տարեկան ծրագրի կատարման մասին կառավարությունը ներկայացնում է ամենամյա հաշվետվություն:
3. Տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետվությունը հանդիսանում է հերթական տարվա պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության բաղկացուցիչ մասը:
4. Տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետվությունը ներառում է սույն օրենքի 5 հոդվածի 1-ին կետով սահմանված դրույթների շուրջ վերլուծականներ և Տարեկան ծրագրի կատարման գնահատականը:
5. Տարեկան ծրագրի կատարման արդյունքներով վերականգնողական աշխատանքների թերակատարված ծավալները ներառվում են հաջորդ տարվա Տարեկան ծրագրում, բայց ոչ ուշ, քան Համալիր ծրագրով նախատեսված վերջին ժամկետը:
6. Տարեկան ծրագրի կատարման ընթացքի վերահսկողության նպատակով Ազգային ժողովում կազմակերպվում են խորհրդարանական լսումներ` ոչ պակաս, քան տարեկան երկու անգամ:
(7-րդ հոդվածը խմբ., փոփ. 20.11.02 ՀՕ-468-Ն)