Հոդված 4
Հոդված 4.
Օրենքի 31 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկու նոր մասերով`
«Ֆիզիկական անձինք, մինչև 25 աշխատող ունեցող իրավաբանական անձինք և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները, գյուտի, օգտակար սարքի, արդյունաբերական նմուշի արտոնագիր ստանալու և այն գործողության մեջ պահելու հետ կապված, ինչպես նաև ապրանքային և սպասարկման նշանի գրանցման և վկայական ստանալու հետ կապված` սույն օրենքի 16 հոդվածի առաջին մասով սահմանված տուրքերը վճարում են 75 տոկոս զեղչով, իսկ 25-ից 100 աշխատող ունեցող իրավաբանական անձինք և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները` 50 տոկոս զեղչով:
Արտոնագրված գյուտի, օգտակար սարքի, արդյունաբերական նմուշի օգտագործման մասին լիցենզային պայմանագրի գրանցման պահից տվյալ արտոնագիրը գործողության մեջ պահելու համար հետագա տարեկան տուրքերը վճարվում են լրիվ դրույքաչափերով»: