Հոդված 6
Հոդված 6.
Գյուտերի այն հայտերով, որոնք Հայաստանի Հանրապետության պետական լիազորված մարմին են ներկայացվել մինչև 1993 թվականի հուլիսի 1-ը, ըստ էության փորձաքննություն անցկացնելու մասին դիմումները կարող են ներկայացվել սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից եռամսյա ժամկետում` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածի 1-ին կետի «ը» ենթակետով սահմանված տուրքի վճարման դեպքում:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
Երևան
3 նոյեմբերի 1997 թ.
ՀՕ-150