Հոդված 2
Հոդված 2.
Օրենքի 16 հոդվածի առաջին մասի.
1. 1-ին կետի`
ա) «ժե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ժե) արտոնագրի զիջման մասին պայմանագրի գրանցման համար (պայմանագրով նախատեսված յուրաքանչյուր արտոնագրի համար) 30».
բ) «ժե» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ժզ» ենթակետ`
«ժզ) լիցենզային պայմանագրի գրանցման համար, եթե այն վերաբերում է` մեկ արտոնագրի 48
մի քանի արտոնագրի (մեկից ավելի յուրաքանչյուրի համար` լրացուցիչ) 36»:
Այդ կապակցությամբ «ժզ», «ժէ», «ժը» ենթակետերը համապատասխանաբար համարել «ժէ», «ժը», «ժթ» ենթակետեր.
գ) «ժթ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ի» և «իա» ենթակետեր`
«ի) գյուտի արտոնագիր ստանալու իրավունքի զիջման մասին դիմում ներկայացնելու համար 12
իա) փորձաքննության հարցման պատասխանի ներկայացման ժամկետի երկարաձգման մասին հայտատուի կողմից դիմում ներկայացնելու համար 6»:
2. 2-րդ կետի`
ա) «ժա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ժա) արտոնագրի զիջման մասին պայմանագրի գրանցման համար (պայմանագրով նախատեսված յուրաքանչյուր արտոնագրի համար) 30».
բ) «ժա» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ժբ» ենթակետ`
«ժբ) լիցենզային պայմանագրի գրանցման համար, եթե այն վերաբերում է մեկ արտոնագրի 48
մի քանի արտոնագրի (մեկից ավելի յուրաքանչյուրի համար` լրացուցիչ) 36»:
Այդ կապակցությամբ «ժբ», «ժգ», «ժդ» ենթակետերը համապատասխանաբար համարել «ժգ», «ժդ», «ժե» ենթակետեր.
գ) «ժե» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ժզ» և «ժէ» ենթակետեր`
«ժզ) օգտակար սարքի արտոնագիր ստանալու իրավունքի զիջման մասին դիմում ներկայացնելու համար 12
ժէ) փորձաքննության հարցման պատասխանի ներկայացման ժամկետի երկարաձգման մասին հայտատուի կողմից դիմում ներկայացնելու համար 6»:
3. 3-րդ կետի`
ա) «թ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«թ) արտոնագրի զիջման մասին պայմանագրի գրանցման համար (պայմանագրով նախատեսված յուրաքանչյուր արտոնագրի համար) 30».
բ) «թ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ժ» ենթակետ`
«ժ) լիցենզային պայմանագրի գրանցման համար, եթե այն վերաբերում է մեկ արտոնագրի 48
մի քանի արտոնագրի (մեկից ավելի յուրաքանչյուրի համար` լրացուցիչ) 36»:
Այդ կապակցությամբ «ժ», «ժա», «ժբ» ենթակետերը համապատասխանաբար համարել «ժա», «ժբ», «ժգ» ենթակետեր.
գ) «ժգ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ժդ» և «ժե» ենթակետեր`
«ժդ) արդյունաբերական նմուշի արտոնագիր ստանալու իրավունքի զիջման մասին դիմում ներկայացնելու համար 12
ժե) փորձաքննության հարցման պատասխանի ներկայացման ժամկետի երկարաձգման մասին հայտատուի կողմից դիմում ներկայացնելու համար 6»:
4. 4-րդ կետի`
ա) «ա» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «բ» ենթակետ` 8»:
«բ) կոնվենցիայով առաջնություն խնդրարկելու համար
Այդ կապակցությամբ «բ»-«ժզ» ենթակետերը համապատասխանաբար համարել «գ»-«ժէ» ենթակետեր.
բ) «ը» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով` «կոլեկտիվ նշանի համար 72».
գ) «թ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«թ) նշանի գրանցման կամ գրանցման գործողության դեմ գանգատարկման խորհուրդ գանգատ ներկայացնելու համար 72».
դ) «ժբ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ժբ) նշանի զիջման մասին պայմանագրի գրանցման համար (պայմանագրով նախատեսված յուրաքանչյուր նշանի համար) 48».
ե) «ժդ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ժդ) լիցենզային պայմանագրի գրանցման համար, եթե այն վերաբերում է` մեկ նշանի 48
մի քանի նշանի (մեկից ավելի յուրաքանչյուր նշանի համար` լրացուցիչ) 40».
զ) «ժէ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ժը», «ժթ» և «ի» ենթակետեր`
«ժը) ապրանքային նշանի վկայական ստանալու իրավունքի զիջման մասին դիմում ներկայացնելու համար 30
ժթ) փորձաքննության հարցման պատասխանի ներկայացման ժամկետի երկարաձգման մասին հայտատուի կողմից դիմում ներկայացնելու համար 6
ի) հայտատուի նախաձեռնությամբ ապրանքային նշանի հայտի նյութերում լրացումներ, ճշգրտումներ և ուղղումներ կատարելու համար 8»:
5. 5-րդ կետի «ե» և «զ» ենթակետերը միավորել և շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ե) Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի համաձայն փորձաքննության պահանջներին (ձևական հատկանիշներով) հայտի համապատասխանության ստուգման և առաքման համար 40»:
Այդ կապակցությամբ «է» և «ը» ենթակետերը համապատասխանաբար համարել «զ» և «է» ենթակետեր:
6. 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5-րդ և 6-րդ կետեր`
«5. Ապրանքների ծագման տեղանունների իրավական պաշտպանության հետ կապված գործողությունների գծով`
ա) ապրանքի ծագման տեղանվան գրանցման և (կամ) տեղանվան օգտագործման իրավունքի հայտ ներկայացնելու համար 24
բ) ապրանքի ծագման տեղանվան փորձաքննություն անցկացնելու համար 30
գ) հայտի նյութերի ստուգման արդյունքում փորձաքննության որոշման հետ չհամաձայնելու դեպքում գանգատարկման խորհուրդ գանգատ ներկայացնելու համար 24
դ) տեղանվան գրանցումը մերժելու և (կամ) տեղանվան օգտագործման իրավունք չընձեռելու մասին փորձաքննության որոշման հետ չհամաձայնելու դեպքում գանգատարկման խորհուրդ գանգատ ներկայացնելու համար 40
ե) հայտատուի բաց թողած ժամկետները վերականգնելու մասին դիմում ներկայացնելու համար 24
զ) ապրանքի ծագման տեղանունն օգտագործելու իրավունքի վկայական տալու համար 40
է) ապրանքի ծագման տեղանվան գրանցման և տեղանվան օգտագործման իրավունքի վկայական տալու դեմ գանգատարկման խորհուրդ գանգատ ներկայացնելու համար 72
ը) ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայականի գործողության ժամկետը երկարաձգելու համար 80
թ) ապրանքի ծագման տեղանվան Հայաստանի Հանրապետության պետական գրանցամատյանում և ապրանքի ծագման տեղանվան վկայականում փոփոխություն կատարելու համար 14
ժ) փորձաքննության հարցման պատասխանը ներկայացնելու ժամկետի երկարաձգման մասին հայտատուի կողմից դիմում ներկայացնելու համար 6
ժա) հայտատուի նախաձեռնությամբ ապրանքի ծագման տեղանվան հայտի նյութերում լրացումներ, ճշգրտումներ և ուղղումներ կատարելու համար 8
ժբ) ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայականի կրկնակը տալու համար 1
6. Ֆիրմային անվանումների իրավական պաշտպանության հետ կապված գործողությունների գծով`
ա) ֆիրմային անվանման հայտ ներկայացնելու, փորձաքննություն անցկացնելու և վկայական տալու համար`
ձեռնարկությունների (բացառությամբ անհատական (ընտանեկան) ձեռնարկությունների, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների, երաշխավորությամբ գործող ձեռնարկությունների 5
անհատական (ընտանեկան) ձեռնարկությունների, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների, երաշխավորությամբ գործող ձեռնարկությունների 2
բ) փորձաքննության որոշման հետ չհամաձայնելու դեպքում գանգատարկման խորհուրդ գանգատ ներկայացնելու համար 5
գ) ֆիրմային անվանման վկայականի կրկնակը տալու համար 1»:
Այդ կապակցությամբ 5-րդ կետը համարել 7-րդ կետ: