Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործել է մինչև 1998-01-11Բացել ARLIS-ում

Հոդված 5.

Օրենքի 35 հոդվածի`

երկրորդ և երրորդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Եթե սույն օրենքի 16 հոդվածով նախատեսված որևէ գործողության համար վճարված տուրքի գումարը չի համապատասխանում սահմանված չափերին, ապա պակաս վճարված պետական տուրքը ենթակա է վճարման` այդ մասին ծանուցագիր ստանալու օրվանից երկամսյա ժամկետում:

Գյուտի, օգտակար սարքի, արդյունաբերական նմուշի արտոնագիր տալու համար, ապրանքային և սպասարկման նշանների գրանցման և վկայական տալու համար, ապրանքի ծագման տեղանվան գրանցման և (կամ) օգտագործման իրավունքի վկայական տալու համար պետական տուրքերը վճարվում են այդ մասին լիազորված պետական կառավարման մարմնի որոշումը ստանալու օրվանից եռամսյա ժամկետում: Նշված տուրքերը կարող են վճարվել նաև այդ ժամկետի ավարտից հետո` վեց ամսվա ընթացքում: Այս դեպքում դրանց չափերն ավելացվում են 50 տոկոսով».

հինգերորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Նշանի գրանցման գործողության, ինչպես նաև ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայականի գործողության ժամկետի երկարաձգման համար տուրքը վճարվում է դրանց գործողության տասներորդ տարվա ընթացքում: Տուրքը կարող է վճարվել նաև այդ ժամկետի ավարտից հետո` 6 ամսվա ընթացքում: Այս դեպքում տուրքի չափն ավելացվում է 50 տոկոսով»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։