Հոդված 7
Հոդված 7.
Օրենքի 33-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի «Գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի արտոնագիր տալու համար» բառերը փոխարինել «Գյուտի, օգտակար մոդելի, արտոնագիր տալու համար, արդյունաբերական նմուշի,» բառերով.
2) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով՝
«Արդյունաբերական նմուշի նկատմամբ իրավունքների պահպանության ժամկետի երկարաձգման պետական տուրքերը վճարվում են յուրաքանչյուր հինգ տարվա համար, որոնց հաշվարկն իրականացվում է հայտի ներկայացման թվականից սկսած, ընդ որում, առաջին հինգ տարվա համար պետական տուրքը վճարվում է արդյունաբերական նմուշի վկայագիր տալու համար պետական տուրքի հետ միասին: Յուրաքանչյուր հաջորդ հինգ տարվա համար պետական տուրքը վճարվում է դրան նախորդող տարվա ընթացքում:».
3) 6-րդ մասը «Եթե արտոնագիր» բառերից հետո լրացնել «կամ վկայագիր» բառերով.
4) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Արտոնագրի գործողության յուրաքանչյուր հաջորդ տարվա համար պետական տուրքերը վճարվում են արտոնագրի գործողության ընթացիկ տարվա ընթացքում: Արդյունաբերական նմուշների նկատմամբ իրավունքների գործողության յուրաքանչյուր հաջորդ հինգ տարվա համար պետական տուրքը վճարվում է իրավունքների ընթացիկ գործողության հինգերորդ տարվա ընթացքում: Նշված պետական տուրքերը կարող են վճարվել նաև սահմանված ժամկետի ավարտից հետո` վեց ամսվա ընթացքում: Այս դեպքում դրանց չափն ավելացվում է 50 տոկոսով:».
5) 9-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: