Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3.

Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում՝

1) «ա» և «բ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ա) արդյունաբերական նմուշի գրանցման հայտ ներկայացնելու համար 20

եթե հայտը պարունակում է 2-5 իրեր՝ լրացուցիչ 20

եթե հայտը պարունակում է 5-ից ավելի իրեր՝ լրացուցիչ 30

բ) միջազգային կամ ցուցահանդեսային առաջնություն խնդրարկելու համար (յուրաքանչյուրի համար) 10».

2) «դ» և «ե» ենթակետերում «արտոնագիր» բառը փոխարինել «վկայագիր» բառով.

3) «է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«է) արդյունաբերական նմուշի նկատմամբ իրավունքների երկարաձգման համար՝

առաջին հինգ տարվա համար 60

երկրորդ հինգ տարվա համար 180

երրորդ հինգ տարվա համար 360

չորրորդ հինգ տարվա համար 540

հինգերորդ հինգ տարվա համար 720».

4) «ժ» ենթակետում «արտոնագրի» բառը փոխարինել «արդյունաբերական նմուշի նկատմամբ իրավունքների» բառերով.

5) «ժա» ենթակետում «արտոնագրի» բառը փոխարինել «վկայագրի» բառով.

6) «ժգ» ենթակետում «արտոնագիր» բառը փոխարինել «վկայագիր» բառով.

7) «ժդ» և «ժե» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ժդ) սահմանված ժամկետները երկարաձգելու մասին դիմում ներկայացնելու համար 8

ժե) առաջնության ճշգրտման կամ լրացումներ կատարելու մասին դիմում ներկայացնելու համար 10».

8) «ժը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ժը) արդյունաբերական նմուշի նկատմամբ իրավունքները վերականգնելու համար 40».

9) «ժթ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

10) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ի» և «իա» ենթակետերով`

«ի) առաջնության իրավունքը վերականգնելու մասին դիմում ներկայացնելու համար 10

իա) հայտի նկատմամբ իրավունքները վերականգնելու մասին դիմում ներկայացնելու համար 10»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։