Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6.

Օրենքի 28-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի «Արտոնագրատիրոջ կողմից արդյունաբերական սեփականության օբյեկտի» բառերը փոխարինել «Արտոնագրատիրոջ կողմից՝ գյուտի կամ օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի իրավատիրոջ կողմից՝ արդյունաբերական նմուշի» բառերով.

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Ֆիզիկական անձինք, մինչև 25 աշխատող ունեցող իրավաբանական անձինք գյուտի, օգտակար մոդելի արտոնագիր ստանալու և այն գործողության մեջ պահելու հետ կապված, արդյունաբերական նմուշի գրանցման և դրանց նկատմամբ իրավունքները գործողության մեջ պահելու հետ կապված` սույն օրենքի 18 հոդվածի առաջին մասի 1-ին կետի «ա»-«ե», «ժա»-«ժդ», «ժէ»-«իա» ենթակետերով, 2-րդ կետի «ա»-«ե», «է»-«ժ», «ժբ» և «ժգ»-«ժէ» ենթակետերով, 3-րդ կետի «ա»-«դ», «զ»-«ը», «ժ», «ժա»-«ժե» ենթակետերով նախատեսված պետական տուրքերը, ինչպես նաև ապրանքային և սպասարկման նշանների (բացառությամբ կոլեկտիվ նշանի) գրանցման և վկայական ստանալու հետ կապված՝ սույն օրենքի 18 հոդվածի 4-րդ կետի «ա»-«ը», «ժ», «ժա», «ժգ» (զիջման պայմանագրում փոփոխություն կատարելու մասով), «ժդ», «ժէ»-«ժթ» ենթակետերով սահմանված տուրքերը վճարում են 75 տոկոս զեղչով, իսկ 25-ից 100 աշխատող ունեցող իրավաբանական անձինք՝ 50 տոկոս զեղչով։».

3) 4-րդ մասում «արդյունաբերական նմուշի» բառերը փոխարինել «գրանցված արդյունաբերական նմուշի» բառերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։