Գլուխ 5 · ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 16. Պատասխանատվությունը ֆիրմային անվանման օգտագործման բացառիկ իրավունքը խախտելու համար
Հոդված 16. Պատասխանատվությունը ֆիրմային անվանման օգտագործման բացառիկ իրավունքը խախտելու համար
1. Ֆիրմային անվանման օգտագործման՝ իրավաբանական անձի բացառիկ իրավունքը խախտելու դեպքում նրան պատճառված վնասը պետք է հատուցի խախտողը:
2. Վնաս կրած իրավաբանական անձի պահանջով, նրա հեղինակությունը (վարկը) վերականգնելու նպատակով, խախտողի հաշվին, դատարանի համապատասխան որոշման մասին տեղեկություն է հրապարակվում Հայաստանի Հանրապետությունում գրանցված որևէ լրատվամիջոցում` նշելով նաև, թե ում է պատկանում խախտված իրավունքը։
3. Ֆիրմային անվանման օգտագործման բացառիկ իրավունքը խախտելու դեպքում խախտողի պատրաստած ֆիրմային անվանմամբ ցուցանակները, ձևաթղթերը, ազդագրերը և այլ տպագրական հրատարակություններ ենթակա են ոչնչացման։
(16-րդ հոդվածը փոփ. 19.03.12 ՀՕ-56-Ն)