Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-01-01-ից մինչև 2009-07-11։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 4. Ֆիրմային անվանումը

գործել է մինչև 2009-07-11Բացել ARLIS-ում

Հոդված 4. Ֆիրմային անվանումը

1. Ֆիրմային անվանումն այն անվանումն է, որի ներքո առևտրային իրավաբանական անձը (այսուհետ՝ իրավաբանական անձ) իրականացնում է իր գործունեությունը և տարբերվում այլ իրավաբանական անձանցից:

2. Ֆիրմային անվանումը պետք է բովանդակի իրավաբանական անձի կազմակերպական - իրավական ձևը բնորոշող բառեր և տարբերակող նշանակության առնվազն մեկ անուն՝ հատուկ անուն (անձնանուն, տեղանքի կամ խորհրդանշական անվանում), հասարակ կամ մտացածին անուն։

3. Ֆիրմային անվանումը կարող է բովանդակել նաև իրավաբանական անձի գտնվելու վայրի անվանումը, նրա գործունեության բնույթը բնորոշող բառեր, ինչպես նաև այլ տվյալներ, որոնք նրա հիմնադիրները կամ մասնակիցները համարում են անհրաժեշտ։

4. Տնտեսական ընկերակցության ֆիրմային անվանումը պետք է պարունակի «լիակատար ընկերակցություն» կամ «վստահության վրա հիմնված ընկերակցություն» բառերը և ընկերակցության բոլոր մասնակիցների (լիակատար ընկերների) անունները (անվանումները) կամ ընկերակցության մասնակիցներից (լիակատար ընկերներից) առնվազն մեկի անունը (անվանումը)՝ ավելացրած «և ընկերներ» ու «լիակատար ընկերակցություն» կամ «վստահության վրա հիմնված ընկերակցություն» բառերը։

5. Առևտրային կոոպերատիվի ֆիրմային անվանումը պետք է ցուցում պարունակի նրա գործունեության հիմնական նպատակի մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։