Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-01-01-ից մինչև 2009-07-11։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

Հոդված 7. Ֆիրմային անվանման գրանցման հայտը

գործել է մինչև 2009-07-11Բացել ARLIS-ում

Հոդված 7. Ֆիրմային անվանման գրանցման հայտը

1. Ֆիրմային անվանման գրանցման հայտը ներկայացվում է պետական ռեգիստր:

2. Ֆիրմային անվանման գրանցման հայտում նշվում են՝

1) գրանցման ներկայացված ֆիրմային անվանումը, դրա հապավումը կամ կրճատ ձևը (եթե այդպիսին կա), հայտատուի անունը կամ անվանումը, գտնվելու վայրը (հասցեն).

2) գրանցման ներկայացված ֆիրմային անվանման բացատրությունը, եթե այն հայերեն հասկանալի չէ:

3. Հայտին կցվում են՝

1) սույն օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված դեպքերում՝ համապատասխան համաձայնությունը կամ թույլտվությունը.

2) լիազորագիր, եթե հայտը ներկայացվում է հայտատուի կողմից լիազորված անձի միջոցով.

3) օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը։

4. Հայտը ներկայացվում է հայերեն։

5. Հայտի ձևը, դրա լրացման և ներկայացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։