Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-01-01-ից մինչև 2009-07-11։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

գործել է մինչև 2009-07-11Բացել ARLIS-ում

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

ֆիրմային անվանման գրանցման հայտ՝ սույն օրենքով նախատեսված փաստաթղթերի փաթեթ, որն անհրաժեշտ է ֆիրմային անվանման գրանցման համար.

հայտատու՝ գրանցվող իրավաբանական անձի հիմնադիրներին ներկայացնող լիազորված անձ կամ գրանցված իրավաբանական անձ, որը հայտ է ներկայացնում պետական ռեգիստր.

փորձաքննություն՝ ֆիրմային անվանման համապատասխանության ստուգումը ֆիրմային անվանման գրանցման համար սույն օրենքով սահմանված պահանջներին.

փորձաքննության եզրակացություն՝ ֆիրմային անվանման գրանցման կամ գրանցումը մերժելու մասին մտավոր սեփականության հարցերով պետական լիազոր մարմնի համապատասխան փորձագիտական եզրակացությունը.

փորձաքննության մարմին՝ մտավոր սեփականության հարցերով լիազորված գործադիր իշխանության հանրապետական մարմին, որը, սույն օրենքի համաձայն, իրականացնում է ֆիրմային անվանումների փորձաքննություն.

ապրանքային նշան՝ ապրանքային և (կամ) սպասարկման նշան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։