Հոդված 11. Մաքսավճար
Հոդված 11. Մաքսավճար
Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները մաքսային ձևակերպումներ կատարելու համար հայտարարատուներից գանձում են մաքսավճար` հայտարարագրվող ապրանքի մաքսային արժեքի 0,3 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 600 հազար դրամ, բացառությամբ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 7102, 7113 19, 7114 19 և 7116 20 ապրանքախմբերում ընդգրկված ապրանքատեսակների, որոնց մաքսային ձևակերպումների համար մաքսավճարը գանձվում է 25 հազար դրամի չափով` անկախ հայտարարագրվող ապրանքի մաքսային արժեքից:
Մաքսավճարից ազատվում են`
- Հայաստանի Հանրապետությանը տրված վարկերի և նվիրատվությունների հաշվին, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված կարգով մարդասիրական օգնության շրջանակներում և բարեգործական նպատակներով ներմուծվող ապրանքները և այլ առարկաները.
- ֆիզիկական անձանց (բացառությամբ անհատ ձեռներեցների) կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանվող ապրանքները և այլ առարկաները.
- ֆիզիկական անձանց (բացառությամբ անհատ ձեռներեցների) կողմից ներմուծվող ապրանքները և այլ առարկաները` օրենքով սահմանված կարգով բնաիրային կամ գումարային չափը չգերազանցելու դեպքում:
Մաքսավճար չի գանձվում 1999 թվականի հունվարի 1-ից:
(11-րդ հոդվածը լրաց. 09.09.97 ՀՕ-139, խմբ. 02.12.97 ՀՕ-165)