Անցնել բովանդակությանը

Հոդված 12. Մաքսատուրքերը կամ մաքսավճարներ գանձելը և վերադարձնելը, պատասխանատվությունը դրանք չվճարելու համար

գործել է մինչև 1998-12-31Բացել ARLIS-ում

Հոդված 12. Մաքսատուրքերը կամ մաքսավճարներ գանձելը և վերադարձնելը, պատասխանատվությունը դրանք չվճարելու համար

(վերնագիրը փոփ. 09.09.97 ՀՕ-139)

Ավել գանձված մաքսատուրքի գումարները ապրանքների և այլ առարկաների տիրոջ պահանջով ենթակա են վերադարձման մաքսային ձևակերպման պահից սկսած մեկ տարվա ընթացքում:

Ապրանքների և այլ առարկաների տիրոջ պահանջով անհիմն գանձված մաքսատուրքերը Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության պետի կամ դատարանի որոշմամբ ենթակա են վերադարձման մաքսատուրքերի կամ մաքսավճարների վճարման օրվանից սկսած մեկ տարվա ընթացքում:

Հետաձգման և մաս-մաս վճարման հնարավորություն ընձեռող ժամկետներում մաքսատուրքի չվճարման հետևանքով թերի գանձված գումարները Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից անվիճելի կարգով բռնագանձվում են:

Ապրանքների և այլ առարկաների տիրոջ մեղքով չվճարված մաքսատուրքի գումարը մաքսային մարմինների կողմից գանձվում է մաքսատուրքի ձևակերպման օրվանից սկսած մեկ տարվա ընթացքում:

Մաքսատուրքի կամ մաքսավճարի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար վճարողից գանձվում է տույժ` ժամանակին չմուծված մաքսատուրքի կամ մաքսավճարի 0,5 տոկոսի չափով:

(12-րդ հոդվածը փոփ. 29.04.96 ՀՕ-54, լրաց. 09.09.97 ՀՕ-139)

Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

Երևան

18 օգոստոսի 1993 թ.

ՀՕ-75

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։