Հոդված 11. Մաքսատուրքեր գանձելը և վերադարձնելը, մաքսատուրքերով հարկելը և պատասխանատվությունը մաքսատուրքեր չվճարելու համար
Հոդված 11. Մաքսատուրքեր գանձելը և վերադարձնելը, մաքսատուրքերով հարկելը և պատասխանատվությունը մաքսատուրքեր չվճարելու համար
Ավել գանձված մաքսատուրքի գումարները ապրանքների և այլ առարկաների տիրոջ պահանջով ենթակա են վերադարձման մաքսային ձևակերպման պահից սկսած մեկ տարվա ընթացքում:
Ապրանքների և այլ առարկաների տիրոջ պահանջով անհիմն գանձված մաքսատուրքերը Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության պետի կամ դատարանի որոշմամբ ենթակա են վերադարձման մաքսատուրքերի վճարման օրվանից սկսած մեկ տարվա ընթացքում:
Հետաձգման և մաս-մաս վճարման հնարավորություն ընձեռող ժամկետներում մաքսատուրքի չվճարման հետևանքով թերի գանձված գումարները Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից անվիճելի կարգով բռնագանձվում են:
Ապրանքների և այլ առարկաների տիրոջ մեղքով չվճարված մաքսատուրքի գումարը մաքսային մարմինների կողմից գանձվում է մաքսատուրքի ձևակերպման օրվանից սկսած մեկ տարվա ընթացքում:
Մաքսատուրքի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար վճարողից գանձվում է տույժ` ժամանակին չմուծված մաքսատուրքի 0,5 տոկոսի չափով, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան չի նախատեսված:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
Երևան
18 օգոստոսի 1993 թ.
ՀՕ-75