Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1998-01-01-ից մինչև 1998-08-20։Բացել գործող տեքստը

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության մաքսային սակագինը

գործել է մինչև 1998-08-20Բացել ARLIS-ում

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության մաքսային սակագինը

Հայաստանի Հանրապետությունում մաքսային սակագինը այն մաքսատուրքերի համակարգն է, որով հարկվում են Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծվող կամ այդ տարածքից արտահանվող ապրանքները և այլ առարկաները:

Հայաստանի Հանրապետությունում մաքսային սակագինը սահմանվում է միջազգային ճանաչում ստացած նորմերի հիման վրա և զարգանում միջազգային պրակտիկայում ընդունված մաքսային գործի սկզբունքներին ու կանոններին համապատասխանեցնելու ուղղությամբ:

Հայաստանի Հանրապետությունում մաքսային սակագինը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հետ:

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանվում են հարկման այլ կանոններ, քան նախատեսված են սույն օրենքում և օրենսդրական այլ ակտերում, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերով սահմանված կանոնները:

(2-րդ հոդվածը փոփ. 25.10.95 ՀՕ-11)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։