Հոդված 11. Մաքսավճար
Հոդված 11. Մաքսավճար
Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները հայտարարատուներից գանձում են մաքսավճար` հայտարարագրվող ապրանքի մաքսային արժեքի 0,3 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 600 հազար դրամ:
Մաքսավճարից ազատվում են այն ապրանքները և այլ առարկաները, որոնք ներմուծվում են Հայաստանի Հանրապետությանը տրված վարկերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մարդասիրական օգնության շրջանակներում և բարեգործական նպատակներով:
1999 թվականի հունվարի 1-ից մաքսավճար չի գանձվում.
(11-րդ հոդվածը լրաց. 09.09.97 ՀՕ-139)