Հոդված 18. Անհատական (ընտանեկան) ձեռնարկության գործունեության դադարումը
Հոդված 18. Անհատական (ընտանեկան) ձեռնարկության գործունեության դադարումը
Անհատական (ընտանեկան) ձեռնարկության գործունեությունը դադարում է`
սեփականատիրոջ (սեփականատերերի) որոշմամբ.
դատարանի վճռով.
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկությունը սնանկ ճանաչվելու դեպքում.
վերակազմավորման և կազմակերպական-իրավական այլ ձևի վերափոխվելու դեպքերում.
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:
Գործունեության դադարման դեպքում ընտանեկան ձեռնարկության սեփականատերերը ձեռնարկության կանոնադրությամբ սահմանված կարգով ստանում են իրենց գույքային մասնաբաժինները:
Առաջացած վեճերը լուծվում են դատական կարգով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
Երևան
13 հունիսի 1994 թ.
ՀՕ-103