Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1997-09-01-ից մինչև 1998-08-06։Բացել գործող տեքստը

Հոդված 7. Անհատական (ընտանեկան) ձեռնարկության ֆիրմային անվանումը

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 7. Անհատական (ընտանեկան) ձեռնարկության ֆիրմային անվանումը

Անհատական (ընտանեկան) ձեռնարկության ֆիրմային անվանումն այն անվանումն է, որի ներքո վերջինս իրականացնում է իր գործունեությունը, և որը թույլ է տալիս նրան զանազանվել այլ իրավաբանական անձանցից կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններից:

Անհատական (ընտանեկան) ձեռնարկության ֆիրմային անվանումը պետք է բովանդակի «անհատական (ընտանեկան) ձեռնարկություն» բառերը և նրա սեփականատերերից (հիմնադիրներից) յուրաքանչյուրի անունը և (կամ) ազգանունը, կամ սեփականատերերից (հիմնադիրներից) առնվազն մեկի անունը և (կամ) ազգանունը` ավելացնելով նրանց փոխհարաբերությունները բնորոշող բառեր:

Անհատական (ընտանեկան) ձեռնարկության ֆիրմային անվանումը կարող է բովանդակել նաև անհատական (ընտանեկան) ձեռնարկության գործունեությունը բնորոշող բառեր, նրա գտնվելու վայրի անվանումը, ինչպես նաև այլ տվյալներ, որոնք նրա սեփականատերը (հիմնադիրը) համարում է անհրաժեշտ:

Անհատական (ընտանեկան) ձեռնարկության ֆիրմային անվանման գրանցումը և իրավական պաշտպանությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

(7-րդ հոդվածը խմբ. 12.05.97 ՀՕ-116)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։