Հոդված 2. Անհատական (ընտանեկան) ձեռնարկության մասին օրենսդրությունը
Հոդված 2. Անհատական (ընտանեկան) ձեռնարկության մասին օրենսդրությունը
Անհատական (ընտանեկան) ձեռնարկության գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով:
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ կանոններ, քան պարունակվում են սույն օրենքում, ապա համապատասխան դեպքերում կիրառվում են միջազգային պայմանագրերի կանոնները: