Հոդված 3. Անհատական (ընտանեկան) ձեռնարկության գործունեությունը
Հոդված 3. Անհատական (ընտանեկան) ձեռնարկության գործունեությունը
Անհատական (ընտանեկան) ձեռնարկությունը կարող է իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված տնտեսական ցանկացած գործունեություն:
Անհատական (ընտանեկան) ձեռնարկությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տնտեսական գործունեության առանձին տեսակներ կարող է իրականացնել միայն պետական լիազորված մարմնի կողմից տրված հատուկ թույլտվություն (լիցենզիա) ունենալու դեպքում: