Հոդված 9. Անհատական (ընտանեկան) ձեռնարկության կառավարումը
Հոդված 9. Անհատական (ընտանեկան) ձեռնարկության կառավարումը
Անհատական ձեռնարկության կառավարումն իրականացնում է դրա սեփականատերն կամ աշխատանքային պայմանագրի (կոնտրակտի) հիման վրա վարձված տնօրենը:
Ընտանեկան ձեռնարկության կառավարման բարձրագույն մարմինը սեփականատերերի ընդհանուր ժողովն է:
Ընտանեկան ձեռնարկության ընթացիկ ղեկավարումն իրականացնում է տնօրենը, որը կարող է վարձվել աշխատանքային պայմանագրի հիման վրա` օրենսդրությամբ սահմանված կարգով: