Գլուխ 2 · ՀԱՆՑԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ
Հոդված 4. Հաշվետվություն տրամադրող անձանց պարտականությունները
Հոդված 4. Հաշվետվություն տրամադրող անձանց պարտականությունները
1. Հաշվետվություն տրամադրող անձինք պարտավոր են օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով միջոցներ ձեռնարկել իրենց հաճախորդի կամ երրորդ անձի կողմից կասկածելի գործարքները (գործառնությունները) ճանաչելու և կանխելու ուղղությամբ:
2. Հաշվետվություն տրամադրող անձինք օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով պարտավոր են Լիազորված մարմին ներկայացնել հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման վերաբերյալ՝ սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերով սահմանված տեղեկությունները: