Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքը կարգավորում է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հետ կապված հարաբերությունները, սահմանում է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարն իրականացնող մարմինների համակարգը, այդ մարմինների համագործակցության կարգն ու պայմանները, ինչպես նաև փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում վերահսկողության և պատասխանատվության միջոցների կիրառման հարցերը: