Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2001-11-26-ից մինչև 2002-11-14։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2002-11-14-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ V · ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԱՌԵՎՏՈՒՐԸ

Հոդված 41. Հրապարակայնորեն վաճառվող արժեթղթերը

գործել է մինչև 2002-11-14ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 41. Հրապարակայնորեն վաճառվող արժեթղթերը

1. Հրապարակայնորեն վաճառվող արժեթուղթը ցանկացած արժեթուղթն է, որը գրանցվել է, կամ որի գրանցումը պահանջվում է սույն օրենքի III գլխի համաձայն, ինչպես նաև ցանկացած արժեթուղթը, որը ցուցակված է ֆոնդային բորսայում կամ վաճառվում է ֆոնդային բորսայում չցուցակված վաճառքի արտոնությունների համաձայն:

(2-րդ մասն ուժը կորցրել է 23.10.01 ՀՕ-246)

2. Փաստաթղթային ձև ունեցող ցանկացած այլ արժեթուղթ (սահմանափակ շրջանառության արժեթուղթ) պետք է նշում պարունակի, որ դրա շրջանառությունը սահմանափակ է, և որ դրա վաճառքն արգելված է (բացառությամբ սույն օրենքի 7 հոդվածով նախատեսված դեպքերի)` առանց սույն օրենքով սահմանված ազդագրի պահանջները պահպանելու:

Սույն կետի պահանջը չի տարածվում սույն օրենքի 6 հոդվածով բացառություն կազմող արժեթղթերի վրա:

(41-րդ հոդվածը փոփ. 23.10.01 ՀՕ-246)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։