Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2001-11-26-ից մինչև 2002-11-14։Բացել գործող տեքստը
Գլուխ VIII · ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻՆՔ:

Հոդված 85. Պահառության ծառայությունները

գործել է մինչև 2002-11-14Բացել ARLIS-ում

Հոդված 85. Պահառության ծառայությունները

1. Պահառուն Հանձնաժողովի որոշումներին համապատասխան պարտավոր է պայմանագրով իր հաճախորդին առաջարկել հետևյալ ծառայությունները`

ա) հաճախորդի արժեթղթերի նկատմամբ իրավունքների և պարտավորությունների գրանցում.

բ) հաճախորդի արժեթղթերի անվանատեր հանդես գալը.

գ) հաճախորդի համար առանձին դեպո հաշիվ վարելը` գրանցելով այդ հաշվի հետ կապված յուրաքանչյուր գործարքի ժամկետն ու էական պայմանները.

դ) հաճախորդին արժեթղթերի վերաբերյալ թողարկողից, Կենտրոնական դեպոզիտարիայից և այլ պահառուից ստացված ամբողջական տեղեկատվության տրամադրումը.

ե) հաճախորդին սույն օրենքի 52 հոդվածով նախատեսված դեպքերում և կարգով տեղեկությունների տրամադրումը:

2. Պահառուն իրավունք ունի իր հաճախորդներին լրացուցիչ այլ ծառայություններ մատուցել` Հանձնաժողովի որոշումներին համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։