Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2004-12-04-ից մինչև 2005-10-29։Բացել գործող տեքստը
Գլուխ XII · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

Հոդված 119. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ և ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՉ ԱՌևՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ

գործել է մինչև 2005-10-29Բացել ARLIS-ում

Հոդված 119. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ և ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՉ ԱՌևՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ

1. Իր առջև դրված խնդիրներն իրականացնելիս Հանձնաժողովն իր իրավասության շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարությանը կարծիք է ներկայացնում վերջինիս ֆինանսատնտեսական քաղաքականության և ծրագրերի վերաբերյալ և համագործակցում է պետական այլ մարմինների հետ` ֆինանսական համակարգի կայացման և ներդրումային բարենպաստ միջավայր ձևավորելու հարցերում:

2. Հանձնաժողովի նախագահը խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերին և հայտնել քննարկվող հարցերի վերաբերյալ գրավոր կարծիք, որը ներառվում է նիստի արձանագրության մեջ:

3. Հանձնաժողովն իրավունք ունի համագործակցելու պետական այլ մարմինների և ինքնակարգավորման գործառույթներ իրականացնող ոչ առևտրային կազմակերպությունների, այդ թվում` արժեթղթերի շուկայի օտարերկրյա կարգավորողների հետ: Այդ համագործակցությունը ներառում է կարգավորման առարկային վերաբերող տեղեկություններ հայթայթելն ու փոխանակելը, ինչպես նաև նման տեղեկություններ ստանալուն աջակցելը: Հանձնաժողովն իրավունք ունի օրինական հիմքով իր տիրապետմանն անցած տեղեկությունները փոխանցելու հիշյալ պետական մարմիններին և կազմակերպություններին` պայմանով, որ դրանց փոխանցումն օրենքին չի հակասում, փոխանցումից հետո կպահպանվի դրանց` օրենքով սահմանված գաղտնիության ռեժիմը, և այդ տեղեկությունները կօգտագործվեն բացառապես օրենքի խախտումները կանխելու կամ հետապնդելու նպատակով:

Նման համագործակցության նպատակով Հանձնաժողովն իրավունք ունի ստեղծելու տեղեկատվության փոխանակման համակարգեր կամ իր անունից մասնակցելու դրանց, մասնավորապես, ստորագրելու հուշագրեր և այլ համաձայնագրեր, որոնք ընդամենը կսահմանեն փոխանակման ենթակա տեղեկությունների կազմը, դրանց փոխանակման կարգն ու պայմանները:

(Վերնագիրը խմբ. 25.10.04 ՀՕ-117-Ն)

(119-րդ հոդվածը լրաց. 25.10.04 ՀՕ-117-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։