Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2004-12-04-ից մինչև 2005-10-29։Բացել գործող տեքստը
Գլուխ VII · ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻՆՔ

Հոդված 68. Ծառայողական տեղեկատվությունը

գործել է մինչև 2005-10-29Բացել ARLIS-ում

Հոդված 68. Ծառայողական տեղեկատվությունը

1. Սույն օրենքի իմաստով` ծառայողական տեղեկատվություն (այսուհետ նաև` տեղեկություն) է համարվում հաճախորդին սպասարկելու կապակցությամբ մասնագիտացված անձին (այդ թվում նաև` Կենտրոնական դեպոզիտարիային) հաճախորդի հայտնի դարձած հաշիվների վերաբերյալ որևէ տեղեկությունը, հաճախորդի հանձնարարությամբ կամ հօգուտ հաճախորդի կատարված գործառնությունների վերաբերյալ տեղեկությունը, ինչպես նաև հաճախորդի առևտրային կամ ծառայողական գաղտնիքը, գործունեության ցանկացած ծրագրի կամ մշակման, գյուտի, արդյունաբերական նմուշի կամ օգտակար մոդելի մասին տեղեկությունը և նրա վերաբերյալ ցանկացած այլ տեղեկություն, որը հաճախորդը մտադիր է եղել գաղտնի պահել և մասնագիտացված անձը տեղյակ է եղել կամ պետք է տեղյակ լիներ այդ մտադրության մասին:

2. Մասնագիտացված անձանց նկատմամբ վերահսկողության իրականացման կապակցությամբ նրանց հաճախորդների վերաբերյալ Հանձնաժողովին տրամադրված սույն հոդվածի առաջին մասով սահմանված տեղեկությունը համարվում է ծառայողական տեղեկատվություն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։