Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-01-01-ից մինչև 2007-02-10։Բացել գործող տեքստը
Գլուխ III · ՀԱՇՎԵՏՈՒ ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 28. ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ

գործել է մինչև 2007-02-10Բացել ARLIS-ում

Հոդված 28. ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ

1. Ելնելով ներդրողների պաշտպանության ծայրահեղ անհրաժեշտությունից` Կենտրոնական բանկն իրավունք ունի պարզեցված կարգով (առանց նախնական ծանուցման և լսման հնարավորության ընձեռման) իր որոշմամբ կասեցնել ցանկացած արժեթղթով կատարվող գործարքները (բացառությամբ սույն օրենքի 6 հոդվածին համապատասխան բացառություն կազմող արժեթղթերի) ոչ ավելի, քան 10 աշխատանքային օրով (ներառյալ` երկարաձգումները):

2. Ելնելով ներդրողների պաշտպանության ծայրահեղ անհրաժեշտությունից` Կենտրոնական բանկն իրավունք ունի պարզեցված կարգով իր որոշմամբ կասեցնել արժեթղթերով կատարվող գործարքները (բացառությամբ սույն օրենքի 6 հոդվածին համապատասխան բացառություն կազմող արժեթղթերի), ոչ ավելի, քան 90 աշխատանքային օրով (ներառյալ` երկարաձգումները):

3. Սույն հոդվածով նախատեսված միջոցներից որևէ մեկը ձեռնարկելու դեպքում Կենտրոնական բանկը պարտավոր է անհապաղ հրապարակել տվյալ որոշումը` պատշաճ հիմնավորմամբ:

4. Սույն հոդվածի իմաստով` ներդրողների պաշտպանության ծայրահեղ անհրաժեշտությունն առկա է, եթե սույն օրենքի կամ դրան համապատասխան ընդունված որոշման (նորմատիվ իրավական ակտի) հնարավոր խախտման հետևանքով նրանց լայն շրջանակի իրավունքներին և օրինական շահերին էական վտանգ է սպառնում, կամ եթե սույն օրենքի 29 հոդվածի իմաստով առաջանում է արտակարգ իրավիճակ:

(28-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։