Հոդված 41. Հրապարակայնորեն վաճառվող արժեթղթերը
Հոդված 41. Հրապարակայնորեն վաճառվող արժեթղթերը
1. Հրապարակայնորեն վաճառվող արժեթուղթը ցանկացած արժեթուղթն է, որը գրանցվել է, կամ որի գրանցումը պահանջվում է սույն օրենքի III գլխի համաձայն, ինչպես նաև ցանկացած արժեթուղթը, որը ցուցակված է ֆոնդային բորսայում կամ վաճառվում է ֆոնդային բորսայում չցուցակված վաճառքի արտոնությունների համաձայն:
(պարբերությունն ուժը կորցրել է 23.10.01 ՀՕ-246)
2. Փաստաթղթային ձև ունեցող ցանկացած այլ արժեթուղթ (սահմանափակ շրջանառության արժեթուղթ) պետք է նշում պարունակի, որ դրա շրջանառությունը սահմանափակ է, և որ դրա վաճառքն արգելված է (բացառությամբ սույն օրենքի 7 հոդվածով նախատեսված դեպքերի)` առանց սույն օրենքով սահմանված ազդագրի պահանջները պահպանելու:
Սույն կետի պահանջը չի տարածվում սույն օրենքի 6 հոդվածով բացառություն կազմող արժեթղթերի վրա:
(41-րդ հոդվածը փոփ. 23.10.01 ՀՕ-246)