Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2001-11-26-ից մինչև 2002-11-14։Բացել գործող տեքստը
Գլուխ VIII · ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻՆՔ:

Հոդված 74. ԲՐՈՔԵՐԱՅԻՆ և ԴԻԼԵՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

գործել է մինչև 2002-11-14Բացել ARLIS-ում

Հոդված 74. ԲՐՈՔԵՐԱՅԻՆ և ԴԻԼԵՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

1. Բրոքերային գործունեություն է համարվում հանձնարարության, կոմիսիայի կամ գործակալության պայմանագրի հիման վրա այլ անձի կամ անձանց հաշվին արժեթղթերով գործարքներ կատարելու գործունեությունը: Բրոքերային գործունեությունը ենթակա է լիցենզավորման` որպես մասնագիտացված գործունեություն, բացառությամբ բանկերի կողմից սույն օրենքի 6 հոդվածի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված արժեթղթերով իրականացվող բրոքերային գործունեության:

Բրոքերային ընկերությունն իրավաբանական անձ է, որը գործում է բրոքերային գործունեության լիցենզիայի հիման վրա: Բրոքերն այն ֆիզիկական անձն է, որն իրականացնում է բրոքերային գործունեություն, ընդ որում, նման գործունեություն իրականացնելը թույլատրվում է միայն բրոքերային ընկերության կազմում կամ անունից, ինչպես նաև սույն կետով նախատեսված դեպքերում` բանկի կազմում կամ անունից:

2. Դիլերային գործունեություն է համարվում տվյալ անձի հաշվին արժեթղթերի առուվաճառքի գործունեությունը, եթե այն տվյալ անձի գործունեության հիմնական մասն է կազմում: Դիլերային գործունեությունը ենթակա է լիցենզավորման` որպես մասնագիտացված գործունեություն, բացառությամբ այն դեպքի, երբ այն իրականացնում են բանկերը:

Դիլերային ընկերությունն իրավաբանական անձ է, որը գործում է սույն օրենքով սահմանված դիլերային գործունեության լիցենզիայի հիման վրա: Դիլերն այն ֆիզիկական անձն է, որն իրականացնում է դիլերային գործունեությունը, ընդ որում, նման գործունեություն իրականացնելը թույլատրվում է միայն դիլերային կամ բրոքերային ընկերության կամ բանկի կազմում կամ անունից:

(74-րդ հոդվածը խմբ. 23.10.01 ՀՕ-246)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։