Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2004-12-04-ից մինչև 2005-10-29։Բացել գործող տեքստը
Գլուխ X · ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐ

Հոդված 106. Անդամությունը ֆոնդային բորսայում

գործել է մինչև 2005-10-29Բացել ARLIS-ում

Հոդված 106. Անդամությունը ֆոնդային բորսայում

1. Ֆոնդային բորսայի անդամ կարող են դառնալ միայն բրոքերային (դիլերային) ընկերությունները:

2. Ֆոնդային բորսայի միջոցների օգտագործմամբ արժեթղթերի և ֆոնդային այլ ապրանքների առևտրին ուղղակիորեն մասնակցելու իրավունք ունեն նրա անդամները: Ֆոնդային բորսայի կանոններով նախատեսված դեպքերում և կարգով ֆոնդային բորսայի միջոցների օգտագործմամբ սույն օրենքի 6 հոդվածի «ա» և «բ» ենթակետերով սահմանված արժեթղթերով գործարքների կատարմանը կարող են ուղղակիորեն մասնակցել նաև բանկերը: Այլ անձինք կարող են մասնակցել ֆոնդային բորսայում իրականացվող գործարքներին միայն նրա անդամների միջոցով:

(106-րդ հոդվածը լրաց. 23.10.01 ՀՕ-246)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։