Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2004-12-04-ից մինչև 2005-10-29։Բացել գործող տեքստը
Գլուխ VII · ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻՆՔ

Հոդված 66. Մասնագիտացված անձանց հաշվառումն ու հաշվետվությունները

գործել է մինչև 2005-10-29Բացել ARLIS-ում

Հոդված 66. Մասնագիտացված անձանց հաշվառումն ու հաշվետվությունները

1. Մասնագիտացված անձանց ֆինանսական հաշվետվություններին ներկայացվող պահանջները սահմանում է Հանձնաժողովը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի հետ: Մասնագիտացված անձանց նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 32-րդ և 33-րդ հոդվածների պահանջները:

2. Յուրաքանչյուր մասնագիտացված անձ պարտավոր է Հանձնաժողով ներկայացնել իր և իր կազմում (կամ անունից) մասնագիտական որակավորման հիման վրա գործող անձանց, ինչպես նաև իր մասնակիցների վերաբերյալ Հանձնաժողովի որոշմամբ սահմանված ընթացիկ հաշվետվությունները, այդ թվում` նաև եռամսյակային և անկախ աուդիտորի կողմից հաստատված տարեկան ֆինանսական հաշվետվությունները` սահմանված ձևով, կարգով և ժամկետներում:

3. Նման հաշվետվությունների ներկայացման կարգը սահմանվում է Հանձնաժողովի որոշմամբ: Հանձնաժողովը պարտավոր է ներքին կանոնակարգերով և այլ միջոցառումների ձեռնարկմամբ բացառել նման հաշվետվությունների հրապարակումը, բացառությամբ ֆինանսական հաշվետվությունների և սույն օրենքով սահմանված տեղեկությունների:

4. Հանձնաժողովն իրավունք ունի մասնագիտացված անձանց յուրաքանչյուր տեսակի համար կամ մասնագիտացված գործունեության մեկից ավելի տեսակներ իրականացնող անձանց համար սահմանել հաշվառման առանձին պահանջներ, հաշվետվությունների առանձին ձևեր և ներկայացման առանձին կարգ:

(66-րդ հոդվածը խմբ. 26.12.02 ՀՕ-508-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։