Հոդված 67. Մասնագիտացված անձանց համար սահմանվող տնտեսական նորմատիվները
Հոդված 67. Մասնագիտացված անձանց համար սահմանվող տնտեսական նորմատիվները
1. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր որոշմամբ մասնագիտացված անձանց գործունեության կամ առանձին գործարքների համար սահմանել հետևյալ պարտադիր տնտեսական նորմատիվները`
ա) մասնագիտացված անձի սեփական կապիտալի նվազագույն չափը.
բ) մասնագիտացված անձի հաճախորդին և նրա հետ փոխկապակցված անձանց արժեթղթերի ձեռքբերման նպատակով տրամադրվող փոխառությունների առավելագույն չափը.
գ) մասնագիտացված անձի հաճախորդին և նրա հետ փոխկապակցված անձանց տրամադրված փոխառությունների, նրանց պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների և երաշխավորությունների հանրագումարի` մասնագիտացված անձի կապիտալի հետ հարաբերակցության առավելագույն չափը:
2. Գործունեության նույն տեսակն ու ծավալն իրականացնող մասնագիտացված անձանց համար սահմանվում են տնտեսական նորմատիվների նույն սահմանաչափերը: Գործունեության մեկից ավելի տեսակներ իրականացնող մասնագիտացված անձանց նկատմամբ կիրառվում է դրանցից յուրաքանչյուրի համար սահմանված տնտեսական նորմատիվի այն սահմանաչափը, որն առավել խիստ է:
Տնտեսական նորմատիվների սահմանաչափերը, հաշվարկման կարգը, այդ թվում` նաև հաշվարկում օգտագործվող մեծությունների կազմը սահմանվում են Կենտրոնական բանկի որոշմամբ:
Տնտեսական նորմատիվները խստացնող որոշումն ուժի մեջ է մտնում ոչ շուտ, քան Կենտրոնական բանկի կողմից հաստատելու 180-րդ օրը, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:
3. Արժեթղթերի շուկայի ընդհանուր կայունությունն ու իրացվելիությունն ապահովելու նպատակով և միայն արտակարգ դեպքերում Կենտրոնական բանկն իրավունք ունի սահմանել հատուկ տնտեսական նորմատիվներ, որոնց գործողության ժամկետը չի կարող գերազանցել 6 ամիսը: Հատուկ նորմատիվների գործողությունը դադարում է տվյալ տնտեսական նորմատիվի գործողության ժամկետի ավարտման օրը: Հատուկ տնտեսական նորմատիվները գործողության մեջ են դրվում Կենտրոնական բանկի սահմանած այնպիսի ժամկետում, որը թույլ կտա մասնագիտացված անձանց գործունեությունը համապատասխանեցնել տվյալ հատուկ նորմատիվի պահանջներին:
(67-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
§ 4. Ծառայողական տեղեկությունները