Անցնել բովանդակությանը

Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

գործել է մինչև 2023-12-31Բացել ARLIS-ում

Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հարկվող շահույթը որոշելիս առանց հիմնավորող փաստաթղթերի համախառն եկամուտը նվազեցվում է`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը չգերազանցող օրապահիկի, ինչպես նաև դաշտային պայմաններում և տեղափոխման (տեղաշարժման) բնույթի աշխատանքների կատարման դեպքում` հատուցման գումարների չափով.

բ) 2008 թվականի հունվարի 1-ից օրենսդրական փոփոխությունների հետևանքով պարզեցված հարկից հարկման ընդհանուր կարգին անցած հարկ վճարողների համար 2008 թվականի ընթացքում ձեռք բերված ապրանքների, ինչպես նաև 2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա ապրանքային մնացորդների մասով կատարված ծախսերի չափով, եթե այդ ծախսերի մասով առկա է որևէ հաշվարկային փաստաթուղթ կամ բանկային փոխանցումը կամ կանխիկ վճարումների կատարված լինելը հիմնավորող որևէ փաստաթուղթ (փաստաթղթեր).

գ) Հայաստանի Հանրապետության տարածքում փաստաթղթերով չհիմնավորված այն ծախսերի չափով, որոնց համար հարկային մարմիններին «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28.4 հոդվածով սահմանված կարգով, ձևով և ժամկետներում ներկայացվել են տեղեկություններ (այդ թվում` հաշվարկային փաստաթղթերում նշված պայմաններից էականորեն տարբերվող պայմաններով կատարված գործարքի մասով), և այդ տեղեկությունների հավաստիությունը հարկային մարմինների կողմից օրենքով սահմանված կարգով հիմնավորվել է` դրա վերաբերյալ հարկային մարմիններից գրավոր տեղեկատվություն ստանալու հաշվետու ժամանակաշրջանում:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։