Անցնել բովանդակությանը

Հոդված 8. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 76-րդ հոդվածով.

գործել է մինչև 2023-12-31Բացել ARLIS-ում

Հոդված 8. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 76-րդ հոդվածով.

«Հոդված 76. Առանձին հարկ վճարողների 2008 և 2009 թվականների շահութահարկը

2008 թվականի հունվարի 1-ից օրենսդրական փոփոխությունների հետևանքով պարզեցված հարկից հարկման ընդհանուր կարգին անցած հարկ վճարողների համար սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված` 2008 թվականի վճարման ենթակա շահութահարկը, ինչպես նաև 2009 թվականի ամբողջ տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարված կազմակերպությունների համար սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված` 2009 թվականի վճարման ենթակա շահութահարկը չի կարող պակաս լինել այդ տարիների համար հաշվարկված համախառն եկամտի 2 տոկոսից և ավելի` համախառն եկամտի 10 տոկոսից: Սույն հոդվածին համապատասխան վճարված գումարները համարվում են այդ տարիների համար շահութահարկի վերջնական գումարներ:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։