Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԱՊԱՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԲԵՆԶԻՆԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2001-09-29-ից մինչև 2005-06-08։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2005-06-08Բացել ARLIS-ում

040.0799.31.12.99

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

31 դեկտեմբերի 1999 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 դեկտեմբերի 1999 թվականի N 799

քաղ. Երևան

ԿԱՊԱՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԲԵՆԶԻՆԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նկատի ունենալով մթնոլորտում կապարի պարունակության վտանգավոր ազդեցությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. (կետն ուժը կորցրել է 29.09.01 N 913)

2. Սահմանել, որ`

ա) (ենթակետն ուժը կորցրել է 29.09.01 N 913)

բ) արգելվում է Հայաստանի Հանրապետությունում 0.013 գ/լ կապարի պարունակությունը գերազանցող ավտոմոբիլային բենզինի արտադրությունն ու իրացումը:

(2-րդ կետը փոփ. 29.09.01 N 913)

3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների մասնակցությամբ, մինչև 2000 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել էթիլացված բենզինից հրաժարվելու գործողությունների ծրագիր:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությանը` եռամսյա ժամկետում սահմանված կարգով ընդունել ավտոմոբիլային բենզինի վերաբերյալ ազգային ստանդարտ` EN 228 եվրոպական ստանդարտին համապատասխան:

5. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` շրջակա միջավայրի աղտոտվածության մոնիտորինգի աշխատանքներն իրականացնելիս հետազոտվող վնասակար նյութերի ցանկում ընդգրկել կապարը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մարտի 1-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։