Անցնել բովանդակությանը

ԴՈՊԻՆԳԻ ԴԵՄ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Լրացուցիչ արձանագրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. Դոպինգային ստուգումների փոխադարձաբար ճանաչում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. Դոպինգային ստուգումների փոխադարձաբար ճանաչում

1. Նկատի ունենալով Կոնվենցիայի 3.2-րդ, 4.3.դ և 7.3.բ հոդվածները` Մասնակիցները փոխադարձաբար ճանաչում են իրենց տարածքում Կոնվենցիայի այլ Մասնակից պետության մարզիկների և մարզուհիների նկատմամբ դոպինգային ստուգումներ անցկացնելու` մարզական կամ ազգային հակադոպինգային կազմակերպությունների իրավասությունը` համաձայն ընդունող երկրի ազգային կանոնակարգերի: Նման ստուգումների արդյունքները միաժամանակ ուղարկվում են տվյալ մարզիկի կամ մարզուհու ազգային մարզական ֆեդերացիային, ընդունող երկրի ազգային հակադոպինգային կազմակերպությանը և միջազգային մարզական ֆեդերացիային:

2. Մասնակիցներն անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում նման ստուգումներ անցկացնելու համար, որոնք կարող են լրացնել նախորդ երկկողմ կամ այլ հատուկ պայմանագրերով անցկացվող ստուգումները: Միջազգայնորեն ճանաչված չափանիշների հետ համապատասխանությունն ապահովելու նպատակով մարզական կամ ազգային հակադոպինգային կազմակերպությունները պետք է ստանան ISO որակի չափանիշների արտոնագիր դոպինգային ստուգումների համար` ճանաչված Մոնիտորինգային խմբի կողմից, որը հիմնված է Կոնվենցիայի 10-րդ հոդվածի վրա:

3. Մասնակիցները նմանապես ճանաչում են Համաշխարհային հակադոպինգային գործակալության (World Anti-Doping Agency (WADA) և դրա ղեկավարության ներքո գործող դոպինգային ստուգումների այլ կազմակերպությունների` իրենց մարզիկների և մարզուհիների նկատմամբ դոպինգային ստուգումներ անցկացնելու իրավասությունը` լինի դա Մասնակիցների տարածքում, թե այլ տեղ: Այդ ստուգումների արդյունքներն ուղարկվում են տվյալ մարզիկների կամ մարզուհիների ազգային հակադոպինգային կազմակերպությանը: Ցանկացած նման ստուգում անցկացվում է Կոնվենցիայի 1.3գ հոդվածում նշված մարզական կազմակերպությունների հետ համաձայնությամբ` համաձայն գործող կանոնակարգերի և ընդունող երկրի ազգային օրենքի դրույթների:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։