Անցնել բովանդակությանը

ԵՐԿՐՈՐԴ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ

Արձանագրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Կիրառման ոլորտը

Կոնվենցիայի 1-ին հոդվածը պետք է փոխարինել հետևյալ դրույթներով.

«1. Կողմերը պարտավորվում են, սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան, անհապաղ միմյանց տրամադրել փոխադարձ օգնության ամենալայն միջոցներ այն հանցագործությունների դատավարության առնչությամբ, որոնց համար պատիժ սահմանելը օգնության մասին հարցման պահին գտնվում է հայցող Կողմի դատական մարմինների իրավասության ներքո։

2. Սույն Կոնվենցիան չի կիրառվում ձերբակալությունների, դատավճիռների կատարման կամ ռազմական իրավունքով հանցագործություն համարվող այն արարքների նկատմամբ, որոնք հանցագործություն չեն համարվում սովորական քրեական իրավունքով։

3. Փոխադարձ օգնությունը կարող է տրամադրվել նաև այն դատական վարույթներով, որոնք հարուցվում են վարչական մարմինների կողմից` այնպիսի գործողությունների նկատմամբ, որոնք պատժելի են հայցող կամ հայցվող Կողմի ազգային օրենքով` օրենքի գերակայության խախտումների հիմքերով, երբ որոշումը կարող է հիմք հանդիսանալ` մասնավորապես քրեական գործերով դատարանի առջև` դատաքննություն սկսելու համար։

4. Փոխադարձ օգնությունը չպետք է մերժվի միայն այն հիմքերով, որ դա առնչվում է այն գործողություններին, որոնց համար իրավաբանական անձը կարող է պատասխանատվություն կրել հայցող Կողմում:»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։