Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-01-01-ից մինչև 2007-01-01։Բացել գործող տեքստը

Հոդված 6. Հարկի գործողության դադարումը

գործել է մինչև 2007-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 6. Հարկի գործողության դադարումը

1. Պարզեցված հարկ վճարողը դադարում է համարվել այդպիսին, եթե նա`

ա) գրավոր դիմում է ներկայացրել իր հաշվառման վայրի հարկային մարմին` ընդհանուր կարգով հարկման, հաշվառման և հաշվետվությունների համակարգի անցնելու վերաբերյալ.

բ) պարզեցված հարկ վճարող համարվելու ժամանակաշրջանում թույլ է տվել ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների դրոշմավորման կարգին վերաբերող` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 170.7, 170.8, 170.9 կամ 170.12 հոդվածների մեկից ավելի խախտման դեպքեր.

գ) գերազանցում է սույն օրենքի 4 հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետում նշված` ժամկետանց հարկային պարտավորությունների սահմանաչափը.

դ) իրականացնում է սույն օրենքի 4 հոդվածի 3-րդ կետի «բ» կամ «ե» ենթակետերով նախատեսված գործունեություն (բացառությամբ խորհրդատվական ծառայություններ մատուցող նոտարների).

ե) եռամսյակի ընթացքում իր կողմից Հայաստանի Հանրապետություն «ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված այնպիսի ապրանքների ներմուծման ծավալը, որոնց համար ավելացված արժեքի հարկը վճարված չի եղել ներմուծման պահին` գերազանցում է 250 հազար դրամը.

զ) հանդիսանում է համատեղ գործունեության պայմանագրի կողմ.

է) տվյալ տարվա սկզբից ունեցել է 50,0 մլն դրամից ավելի իրացման շրջանառություն (բացառությամբ` նոտարների).

ը) տվյալ տարվա որևէ պահին սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետով սահմանված գործունեության մասով ունեցել է 15.0 մլն դրամը գերազանցող` իրեն պատկանող ապրանքային մնացորդ (հաշվարկված ձեռքբերման և վաճառքի գների առավելագույնով):

2. Սույն հոդվածի 1-ին կետի «ա», «բ» և «գ» ենթակետերում նշված դեպքերում պարզեցված հարկ վճարողը դադարում է համարվել այդպիսին նշված ենթակետերով սահմանված փաստը տեղի ունենալու եռամսյակին հաջորդող ամսվա 1-ից, իսկ «դ», «ե», «զ», «է» և «ը» ենթակետերում նշված դեպքերում` դրանցում նշված փաստը տեղի ունենալու պահից:

(6-րդ հոդվածը փոփ. 26.12.00 ՀՕ-131, լրաց. 26.06.02 ՀՕ-386-Ն, փոփ. 25.12.03 ՀՕ-61-Ն, լրաց., փոփ. 14.12.04 ՀՕ-182-Ն, խմբ. 25.05.05 ՀՕ-129-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։