Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2009-01-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։

Հոդված 6. Հարկի գործողության դադարումը

գործել է մինչև 2009-01-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 6. Հարկի գործողության դադարումը

1. Պարզեցված հարկ վճարողը դադարում է համարվել այդպիսին, եթե նա`

ա) գրավոր դիմում է ներկայացրել իր հաշվառման վայրի հարկային մարմին` ընդհանուր կարգով հարկման, հաշվառման և հաշվետվությունների համակարգի անցնելու վերաբերյալ.

բ) պարզեցված հարկ վճարող համարվելու ժամանակաշրջանում թույլ է տվել ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների դրոշմավորման կարգին վերաբերող` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 170.7, 170.8, 170.9 կամ 170.12 հոդվածների մեկից ավելի խախտման դեպքեր.

գ) գերազանցում է սույն օրենքի 4 հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետում նշված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող ժամկետանց հարկային պարտավորությունների սահմանաչափը.

դ) իրականացնում է սույն օրենքի 4 հոդվածի 1-ին կետով չսահմանված գործունեություն և (կամ) համատեղում է այդ կետով սահմանված գործունեության մեկից ավելի տեսակներ.

ե) տվյալ տարվա որևէ պահին իրականացրել է Հայաստանի Հանրապետություն «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծում.

զ) հանդիսանում է համատեղ գործունեության պայմանագրի կողմ.

է) տվյալ տարվա սկզբից ունեցել է 50,0 մլն դրամից ավելի իրացման շրջանառություն (բացառությամբ` նոտարների).

ը) տվյալ տարվա որևէ պահին սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետով սահմանված գործունեության մասով ունեցել է 15.0 մլն դրամը գերազանցող` իրեն պատկանող ապրանքային մնացորդ (հաշվարկված ձեռքբերման և վաճառքի գների առավելագույնով).

թ) (ենթակետն ուժը կորցրել է 03.07.07 ՀՕ-192-Ն)

ժ) այն առևտրային կազմակերպությունը, որը տվյալ տարվա որևէ պահին ստեղծել է ներկայացուցչություն և (կամ) մասնաճյուղ:

2. Սույն հոդվածի 1-ին կետի «ա», «բ» և «գ» ենթակետերում նշված դեպքերում պարզեցված հարկ վճարողը դադարում է համարվել այդպիսին նշված ենթակետերով սահմանված փաստը տեղի ունենալու եռամսյակին հաջորդող ամսվա 1-ից, իսկ «դ», «ե», «զ», «է», «ը» և «ժ» ենթակետերում նշված դեպքերում` դրանցում նշված փաստը տեղի ունենալու պահից:

(6-րդ հոդվածը փոփ. 26.12.00 ՀՕ-131, լրաց. 26.06.02 ՀՕ-386-Ն, փոփ. 25.12.03 ՀՕ-61-Ն, լրաց., փոփ. 14.12.04 ՀՕ-182-Ն, խմբ. 25.05.05 ՀՕ-129-Ն, լրաց., փոփ. 28.12.06 ՀՕ-203-Ն, լրաց., խմբ., փոփ. 03.07.07 ՀՕ-192-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։