Հոդված 1
Հոդված 1
1. Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության օրենսդրության համապատասխան` քաղաքացիական իրավահարաբերությունների մասնակիցների հանդիսացող անձանց (այսուհետ` քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակիցներ) միջև հաշվարկները և վճարումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության ազգային արժույթներով, ԱՊՀ մասնակից հանդիսացող այլ պետությունների արժույթներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան այլ արժույթներով:
2. Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիական իրավահարաբերությունների մասնակիցների միջև գործարքներ կնքելիս այդ գործարքների վճարման արժույթը սահմանվում է` հաշվի առնելով 1-ին կետի պահանջները:
3. Քաղաքացիական իրավահարաբերությունների մասնակիցների կողմից իրականացվող արժույթի առքի, վաճառքի և փոխարկման գործառնությունները կատարվում են առանց արժույթի տեսակների սահմանափակումների` տվյալ գործառնությունները կարգավորող` Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության օրենսդրության պահանջներին հետևելու պայմանով:
4. Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության ֆիզիկական անձինք կարող են իրականացնել փոխադարձ բանկային փոխանցումներ, որոնք կապված չեն ձեռնարկատիրական գործունեության հետ, ինչպես Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության բանկերում հաշիվներ բացելով, այնպես էլ առանց հաշիներ բացելու` սույն հոդվածի 1-ին կետում նշված արժույթներով, ինչպես նաև ցանկացած այլ արժույթով, որի ազգային արժույթի նկատմամբ պաշտոնական փախարժեքը սահմանում է ինչպես Հայաստանի բանկը, այնպես էլ Բելառուսի բանկը` հաշվի առնելով փոխանցման գումարի սահմանափակումները, որոնք սահմանված են այն պետության օրենսդրությամբ, որի տարածքից իրականացվում է բանկային փոխանցում, և այդ օրենսդրության պահանջները պահպանելու պայմանով: