Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

1. 1-ին հոդվածում նշված հաշվարկները և վճարումները իրականացվում են Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության լիազորված բանկերի թղթակցային հաշիվներով, որոնք բացվում են միմյանց մոտ կամ երրորդ երկրների բանկերում` հաշվի առնելով սույն հոդվածի 3-րդ կետը: Ընդ որում, վճարումներն իրականացվում են քաղաքացիական իրավահարաբերությունների սուբյեկտների կողմից Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության բանկերում համապատասխանաբար բացված հաշիվներով (հաշիվներից), բացառությամբ 1-ին հոդվածի 4-րդ կետում նշված դեպքերի, երբ վճարումն իրականացվում է առանց հաշիվ բացելու:

2. 1-ին հոդվածում նշված հաշվարկներն ու վճարումները կարող են իրականացվել նաև այն հաշիվների միջոցով, որոնք քաղաքացիական իրավահարաբերությունների մասնակիցները (բացի լիազորված բանկերից) ունեն արտասահմանյան բանկերում համապատասխան Կողմի նկատմամբ` Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Նշված հաշիվներով հաշվարկները քաղաքացիական իրավահարաբերությունների սուբյեկտներն իրականացնում են` ելնելով Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության օրենսդրության պահանջներից:

3. Սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված հաշվարկներն ու վճարումները կատարելու համար Կողմերը կարող են թղթակցային և այլ հաշիվներ բացել միմյանց մոտ, ինչպես նաև համապատասխանաբար` Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության լիազորված բանկերում և լիազորված բանկերի անունով: Վերը նշված հաշիվներով վճարումների և հաշվարկների իրականացման կարգն ու պայմանները սահմանվում են Կողմերի միջև կնքվող առանձին համաձայնագրերով` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության օրենսդրության պահանջները:

4. Կողմերը պատասխանատվություն չեն կրում Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության լիազորված բանկերի փոխադարձ պարտավորությունների կարգավորման հարցում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։